CISCO ® Վկայականներ
ՏՏ մասնագետների շրջանում վկայական ստանալու լայն տարածված պատճառներից են համարվում հարգանքը, մասնագիտական զարգացումը և աճող փոխհատուցումը: Cisco Career Certification-ի միջոցով տրամադրվող և մեծ հարգանք վայելող տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ծրագրերը գնահատվում են ցանցային մասնագետների, նրանց կառավարիչների և կազմակերպությունների կողմից:″ Cisco-ի վկայական` բարձր պրոֆեսիոնալիզմի գրավական″
Cisco-ի վկայականների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք Cisco-ի ինտերնետային կայքը:
Վկայականների նկարագրություն
Certification Path |
Entry |
Associate |
Professional |
Expert |
|---|---|---|---|---|
Routing & Swithching |
CCENT | CCNA | CCNP | CCIE |
Design |
CCENT | CCNA\CCDA | CCDP | CCDE |
Security |
CCENT | CCNA Security | CCSP | CCIE Security |
Service Provider |
CCENT | CCNA | CCIP | CCIE SP |
Storage Networking |
CCENT | CCNA | CCNP | CCIE SN |
Voice |
CCENT | CCNA Voice | CCVP | CCIE Voice |
Wireless |
CCENT | CCNA Wireless | none | CCIE Wireless |
Որակավորման երեք աստիճաններ
- Associate աստիճանը Cisco ցանցային մասնագետների առաջին քայլն է: Այն արդեն իսկ ընդգրկում է փոքր աշխատանքային փորձ ունեցողների համար նախատեսված CCENT դասընթացը` Associate աստիճանին անցումային քայլը:
- Professional` առաջադեմ մասնագետի որակավորում:
- Expert` CCIE-ն ցանցային մասնագետների ամենաբարձր աստիճանն է, որը ստանձնում է փորձագետի կամ մագիստրոսի կոչում:
Վեց ծրագրեր
- Routing and Switching: Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր տեղադրում և սպասարկում են Cisco տեխնոլոգիաների վրա հիմնված ռաուտերներով և կոմուտատորներով LAN և WAN ցանցերը:
- Design: Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր նախագծում են Cisco տեխնոլոգիաների վրա հիմնված ռաուտերներով և կոմուտատորներով LAN և WAN ցանցերը:
- Network Security: Ծրագիրը նախատեսված է այն ցանցային մասնագետների համար, ովքեր նախագծում և իրականացնում են Cisco անվտանգ ցանցերը:
- Service Provider: Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր գտնում են ենթակառուցվածքային կամ հասանելիության լուծումներ Cisco երկկողմանի միջավայրում` հիմնականում հեռահաղորդակցման բնագավառում:
- Storage Networking: Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանցի ընթարձակ ենթակառուցվածքում իրականացնում են տեղեկատվությունը պահպանելու լուծումներ տարբեր փոխանցման մեխանիզմների միջոցով:
- Voice: Ծրագիրը նախատեսված է ցանցային մասնագետների համար, ովքեր տեղադրում և սպասարկում են Voice լուծումներ IP ցանցերում:
