Մենք առաջարկում ենք ...

Հայաստանի Cisco ակադեմիան առաջարկում է CCNA Exploration v 4.0` Cisco Certified Network Associate դասընթացը: Cisco Certified Network Associate (CCNA) վկայականը` սկսնակի վկայական է, որը հաստատում է, որ ուսանողը ձեռք է բերել ցանցային տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ: CCNA-ը առաջին վկայականն է Cisco’s Network Support-ի վկայականների շարքից և առաջին քայլն է դեպի Cisco-ի ավելի բարձր աստիճանները: Հայաստանի Cisco ակադեմիան կտրամադրի ձեզ այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ կլինեն CCNA քննությունը հանձնելու և վկայական ստանալու համար: Դա երաշխավորվում է:

Դուք կսովորեք, թե ինչպես…

    CCNA վկայականը ստանալուց հետո, դուք կկարողանաք`
  • բացատրել, թե ինչպես է գործում ցանցը
  • կատարել կոնֆիգուրացիաները, ստուգել և հայտնաբերել վթարները կոմուտատորում VLAN-ի միջոցով, ինչպես նաև կապ հաստատել երկու կոմուտատորների միջև
  • իրականացնել IP հասցեագրման սխեման և IP ծառայությունները` ցանցի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով
  • կատարել կոնֆիգուրացիաները, ստուգել և հայտնաբերել վթարները հիմնական ռաուտերի գործողություններում և ռաուտինգ կատարել Cisco սարքերի վրա
  • բացատրել և ապահովել WLAN-ում անհրաժեշտ համապատասխան ադմինիստրատիվ խնդիրները
  • հայտնաբերել ցանցում առկա խնդիրները և նկարագրել նման խնդիրներին լուծումներ տալու մեթոդները

CCNA Exploration v 4.0 դասընթացներ

CCNA Exploration Network Fundamentals. Այս դասընթացի նպատակն է ծանոթացնել Ձեզ հիմնարար ցանցային գաղափարների և տեխնոլոգիաների հետ: Ինտեռնետում տեղակայված դասընթացի նյութերը կօգնեն Ձեզ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ փոքր ցանցեր նախագծելու և իրականացնելու համար, օգտագործելով մի շարք ծրագրեր: գրանցում

CCNA Exploration Routing Protocols and Concepts. Այս դասընթացի նպատակն է ձևավորել Ձեր մոտ պատկերացում, թե ինչպես է ռաուտերը տեսնում հեռակա ցանցերը և որոշում լավագույն ճանապարհը դեպի այդ ցանցերը: Այս դասընթացը ներառում է և´ ստատիկ, և´ դինամիկ ռաութինգի պրոտոկոլներ: գրանցում

CCNA Exploration LAN Switching and Wireless. Այս դասընթացի նպատակն է ձևավորել Ձեր մոտ պատկերացում, թե ինչպես է պետք փոխկապակցել և ինչպես կոնֆիգուրացիա անել բաժանիչ սարքերը (switch), որպեսզի լոկալ ցանցի օգտագործողներին ցանցին միանալու հնարավորություն տրամադրելու համար: գրանցում

CCNA Exploration Accessing the WAN. Այս դասընթացը կենտրոնացված է գլոբալ ցանցերին միանալու հնարավորությունների վրա: Դասընթացի նպատակն է ծանոթացնել Ձեզ փոքր և միջին բիզնես ցանցերը փոխկապակցելու տարբեր գլոբալ ցանցերին բնորոշ տեխնոլոգիաների հետ: գրանցում

Ու’մ համար է նախատեսված CCNA-ը

  •   Cisco որակավորում ստանալ ցանկացողներին
  •   Cisco արտադրանքում հետաքրքրվողների համար
  •   Այն ուսանողների, որոնք ցանկանում են ստանալ աշխարհում ճանաչված միջազգային վկայական
  •  Cisco միջազգային վկայական ստանալ ցանկացողների համար

ցանցի վերարտադրման ծրագիր

Packet Tracer

կարիերա

CISCO ցանցային ակադեմիան տրամադրում է բազմաթիվ ծրագրեր և ռեսուրսներ` պոտենցիալ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև կապ հաստատելու համար:

հետադարձ կապ

Հասցե` Հայաստան, ք.Երևան, Ալիխանյան Եղբայրների փ. 2
Հեռախոս` +374 (10) 342088
Էլ. հասցե` info@netacad.am
Քարտեզ`մենք քարտեզի վրա.

մուտք ակադեմիա

Անուն`

Ծածկագիր`
 
• Եթե նոր անդամ եք
• Եթե մոռացել եք ծածկագիրը

CCNA դասընթացներ

CCNA դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար` առաջարկում ենք դիտել վիդեոն

cisco գրադարան

Համալրեք Ձեր տեխնիկական գիտելիքները օգտվելով հետևյալ ռեսուրսներից`
Cisco ՈՒսումնական Ցանցի գրադարան
Cisco Press (անգլերեն)
Cisco Press (ռուսերեն)
Cisco Planet (ռուսերեն)

հաճախակի տրվող հարցեր

Q: Ինչպե'ս և որտե’ղ են հանձնում քննությունը:
A: Քննությունը կարելի է հանձնել ցանկացած լիազորված տեստարվորման կենտրոնում աշխարհի ցանկացած երկրոմ:
Q: Ո’ր գրքերից է պետք օգտվել դասընթացի ընթացքում:
A: Դասընթացների ընթացքում մեր դասախոսները օգտագործվում են Cisco քննության համար հաստատված ամենավերջին ու արդիական նյութերը:
Q: Այս դասընթացից հետո ո’ր դասընթացին կարող եմ մասնակցել:
A: Մենք խորհուրդ ենք տալիս Cisco CCNP դասընթացը: