CISCO ® Ցանցային Ակադեմիան Հայաստանում
Ընդհանուր բնութագիր` Հայաստանում տեղական Cisco ցանցային ակադեմիան հիմնադրվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի մասնագետների և գիտնականների կողմից: 1994 թ-ից սկսած մենք աշխատում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Այժմ եկել է ժամանակը փոխանցելու մեր գիտելիքներն և փորձը երիտասարդներին: Շարունակելով Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի լավագույն ավանդույնթները` մեր կողմից հիմնադրված Cisco ակադեմիան առաջարկում է CCNA Exploration դասընթացը` Cisco Certified Network Associate (CCNA) վկայական ստանալու համար:
Դարձեք մեր գործընկերը: Cisco տեղական ցանցային ակադեմիան իր ուսանողներին տրամադրում է տեղեկատվական ու հեռահաղորդակցման գիտելիքներ` ընձեռելով աշխ.առաջընթացի լայն հնարավորություններ,այսպիսով նպաստելով Հայաստանում ցանցային մասնագետների պակասի նվազեցմանը:
Մեր գործընկերը դառնալու համար դիմեք մեզ հետևյալ էլեկտրոնային փոստով` info@netacad.am:
Դարձեք դասավանդող:
Հայաստանի Cisco ցանցային ակադեմիան որակյալ և եռանդուն մասնագետներին առաջարկում է պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելու շահավետ հնարավորություններ ժամանակակից բիզնես միջավայրում: Հայաստանի Cisco ցանցային ակադեմիան ստեղծում է կարիերայի զարգացման հնարավորություններ քրտնաջան աշխատանքի և ձգտումների դեպքում: Դասավանդողները կարող են վերապատրաստվել մեր ակադեմիայում:
Մեզ մոտ դասախոս դառնալու համար դիմեք մեզ հետևալ էլեկտրոնային փոստով` info@netacad.am
Դարձեք ուսանող: Ընդունելիության գործընթացը հնարավորինս չափ պարզ է: Ընդամենը գրանցվեք մեր ինտերնետային կայքում, կապվեք մեզ հետ էլ. փոստի կամ հեռախոսի միջոցով:
- Բացի համապատասխան տեխնոլոգիաների մասին խորը գիտելիքներ ստանալուց և աշխատանքային առաջընթացի համար կարևոր հմտություններ ձեռքբերելուց, ուսնաողները կստանան նաև բազմաթիվ այլ առավելություններ`
- վկայական:Յուրաքանչյուր ուսանող հաջողությամբ ավարտելով ցանցային ակադեմիայի դասընթացները, կստանա վկայական, որտեղ կթվարկվեն ուսումնական ծրագրի ընթացքում ստացած իր բոլոր գիտելիքները:
- գործնական աշխատանքներ` ռեալ ցանցի նմանակում
- վկայական ստանալու քննության համար ստանդարտ վճարի զեղչեր
- աջակցություն դասընթացը ավարտելուց հետո
- աջակցություն կապված աշխատանքի տեղավորման / կարիերայի զարգացման հետ
- ցանցային ակադեմիայի ուսանողները և շրջանավարտները կարող են բարելավել ցանցերի վերաբերյալ գիտելիքները` մրցակցելով Academy NetSpace ինտերակտիվ ինտերնետային կայքում վիրտուալ մրցանակների համար:
- հաջողությամբ ավարտելով ցանցային ակադեմիայի դասընթացները, ուսանողները կարող են միանալ Շրջանավարտների Համայնքին.

